Արագ արձագանքման ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ էլեկտրոնային ապացույցների հարցերով հետաքննիչների համար
-
Օր #3
-
Այս դասընթացի ավարտին պատվիրակները կկարողանան՝
- բացատրել Բուդապեշտի կոնվենցիայի ընթացակարգային դրույթները.
- բացատրել պայմանների եւ երաշխիքների կարեւորությունն ու դրանք սահմանելու ձեւերը.
- նույնականացնել «Կիբեռհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայի հոդվածներն ազգային օրենսդրության մեջ:
-
Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- բացատրել խուզարկության շուրջկալի պատշաճ պլանավորումը եւ նախապատրաստումը, որտեղ հնարավոր է գտնել թվային ապացույցներ
- թվարկել այն գործիքներն ու առարկաները, որոնք կարող են անհրաժեշտ լինել խուզարկության շուրջկալի իրականացման համար, որի ընթացքում հնարավոր է հայտնաբերել թվային ապացույցներ
- բացատրել, թե նրանք ինչպես են պահպանելու հանցանքի վայրի անվտանգությունն ու կազմելու փաստաթղթերը, որտեղ ի հայտ կգան թվային ապացույցներ:
-
Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- պարզել էլեկտրոնային ապացույցների աղբյուրները՝ ներկայացված սցենարների հիման վրա
- նկարագրել էլեկտրոնային ապացույցների փաթեթվածքի, տեղափոխման եւ պահպանման Ստանդարտ գործառնական ընթացակարգերը
- տարբերակել զանազան ստանդարտ գործառնական ընթացակարգեր՝ հիմնվելով սարքի տեսակի վրա
- քննարկել համակարգչի համակարգի սնուցման կարգավիճակը ստուգելու մեթոդները
- կիրառել առգրավման ընդհանուր ցուցումներ էլեկտրոնային սարքերի համար
-
Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- սահմանել «Էներգակախյալ տվյալներ», «Փոփոխական տվյալներ» եւ «Ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննություն» հասկացությունները
- պարզաբանել էներգակախյալ տվյալների նշանակությունը հետաքննության համար
- թվել առնվազն չորս տեսակի տվյալներ, որոնք կկորչեն առանց ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննության
առաջին արձագանքման միջոցներ ձեռնարկել միացված համակարգչային համակարգերի հետ առնչվելիս - թվել առնվազն չորս գործիք, որոնք թույլ կտան ձեռք բերել էներգակախյալ տվյալներ, այդ թվում՝ անմիջական արձագանք եւ սկզբնաբեռնող DVD-ներ
- նկարագրել գաղտնագրման խնդիրները եւ ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննության հնարավորություններն այն դեպքերում, երբ տեղեկատվությունը գաղտնագրված է
քննարկել մարտահրավերներն ու տարբեր իրավական շրջանակներն այն դեպքերում, երբ տվյալները պահվում են հեռակա, օրինակ՝ ամպային ծառայություններ - սահմանել «Ամպային հաշվարկում» հասկացությունը
- համեմատել առնվազն երեք ամպային ծառայություններ
-