Արագ արձագանքման ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ էլեկտրոնային ապացույցների հարցերով հետաքննիչների համար
-
Օր #5
Հինգերորդ օրը ներառում է հետևյալ հանդիպումները.
- Ներածական մաս հանցավոր ճանապարհով առցանց ստացված եկամուտների հետախուզման, առգրավման եւ բռնագրավման վերաբերյալ
- Ֆինանսական հետաքննություններ
- Դիտողություններ կիբեռհանցագործությունների դեպքերում ՖՀ-ի բնույթի մասին
- Հանցավոր ճանապարհով առցանց ստացված դրամական միջոցների հոսքերի տեսակները - Մաս 1
- Հանցավոր ճանապարհով առցանց ստացված դրամական միջոցների հոսքերի տեսակները - Մաս 2
- Միջազգային Համագործակցություն
-
Դասընթացի նպատակը
- Տրամադրել տեղեկություններ պատվիրակներին վերապատրաստման դասընթացի անհրաժեշտության, դրա նպատակի եւ խնդիրների վերաբերյալ:
- Հավաստիանալ, որ վերջիններս բավարար չափով տեղեկացված են միջոցառումների ծրագրի եւ ժամանակացույցի վերաբերյալ:
- Տրամադրել տեղեկություններ դասընթացի՝ առողջությանն առնչվող, անվտանգության եւ վարչական մանրամասների վերաբերյալ:
- Ծանոթացնել պատվիրակներին վերապատրաստողների եւ մյուս պատվիրակների հետ:
-
Դասընթացի ավարտին ուսանողները կկարողանան՝
- բացատրել հանցագործությունից ստացված եկամուտների բռնագրավման կարևորությունը և դրա կապը կիբեռհանցագործության և առցանց հանցագործությունների այլ տեսակների հետ
- սահմանել, թե ինչ է ֆինանսական հետաքննությունը
- թվարկել համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերը
- սահմանել համապատասխան տերմինները
- հասկանալ ֆինանսական հետաքննության չորս տարրերը
- նկարագրել բռնագրավման տարբեր ռեժիմները
- բացատրել կապը փողերի լվացման հետ
- հասկանալ Ֆինանսական հետախուզության ստորաբաժանման (ՖՀՄ) դերը փողերի լվացման հետաքննություններում
-
Դասընթացի նպատակը
- Պատվիրակներին տրամադրել տեղեկություններ կիբեռհանցագործությունների դեպքերում ՖՀ-ի հատուկ մարտահրավերների վերաբերյալ:
- Ի՞նչ տեսակի ունեցվածք է սովորաբար հայտնաբերվում:
- Ի՞նչ բնույթ ունի ստվերային տնտեսությունը։
- Որո՞նք են ապացույցների ձեռքբերման համապատասխան աղբյուրները հետաքննության բոլոր փուլերում:
-
Powerpoint ներկայացում
Դասընթացի նպատակը
Պարզաբանել հետեւյալ եղանակներով իրականացվող՝ հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների հոսքերի տեսակները՝
- դրամական փոխանցումների իրականացման ծառայություններ
- դրամական միջոցների անկանխիկ փոխանցում, բանկային հաշվի օգտագործում/բացում՝ խաբեության նպատակով
- կանխիկի ստացում
- ինտերնետ վճարային ծառայություններ
-
Powerpoint ներկայացում
Դասընթացի նպատակը
Պարզաբանել հետեւյալ եղանակներով իրականացվող հանցավոր դրամական միջոցների հոսքերի տեսակները.
- դրամային մուլեր
- միջազգային փոխանցումներ
- վիրտուալ արժույթներ
-
Դասընթացի նպատակը
Դեպքերի ուսումնասիրության սցենարի միջոցով բացատրել միջազգային համագործակցության նշանակությունը հանցավոր ճանապարհով առցանց ստացված միջոցների թիրախավորման համար: