• Օր #3

    • Այս դասընթացի ավարտին պատվիրակները կկարողանան՝

      • բացատրել Բուդապեշտի կոնվենցիայի ընթացակարգային դրույթները.
      • բացատրել պայմանների եւ երաշխիքների կարեւորությունն ու դրանք սահմանելու ձեւերը.
      • նույնականացնել «Կիբեռհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայի հոդվածներն ազգային օրենսդրության մեջ:
    • Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

      • բացատրել խուզարկության շուրջկալի պատշաճ պլանավորումը եւ նախապատրաստումը, որտեղ հնարավոր է գտնել թվային ապացույցներ
      • թվարկել այն գործիքներն ու առարկաները, որոնք կարող են անհրաժեշտ լինել խուզարկության շուրջկալի իրականացման համար, որի ընթացքում հնարավոր է հայտնաբերել թվային ապացույցներ
      • բացատրել, թե նրանք ինչպես են պահպանելու հանցանքի վայրի անվտանգությունն ու կազմելու փաստաթղթերը, որտեղ ի հայտ կգան թվային ապացույցներ:
    • Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

      • պարզել էլեկտրոնային ապացույցների աղբյուրները՝ ներկայացված սցենարների հիման վրա
      • նկարագրել էլեկտրոնային ապացույցների փաթեթվածքի, տեղափոխման եւ պահպանման Ստանդարտ գործառնական ընթացակարգերը
      • տարբերակել զանազան ստանդարտ գործառնական ընթացակարգեր՝ հիմնվելով սարքի տեսակի վրա
      • քննարկել համակարգչի համակարգի սնուցման կարգավիճակը ստուգելու մեթոդները
      • կիրառել առգրավման ընդհանուր ցուցումներ էլեկտրոնային սարքերի համար
    • Այս դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

      • սահմանել «Էներգակախյալ տվյալներ», «Փոփոխական տվյալներ» եւ «Ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննություն» հասկացությունները
      • պարզաբանել էներգակախյալ տվյալների նշանակությունը հետաքննության համար
      • թվել առնվազն չորս տեսակի տվյալներ, որոնք կկորչեն առանց ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննության
        առաջին արձագանքման միջոցներ ձեռնարկել միացված համակարգչային համակարգերի հետ առնչվելիս
      • թվել առնվազն չորս գործիք, որոնք թույլ կտան ձեռք բերել էներգակախյալ տվյալներ, այդ թվում՝ անմիջական արձագանք եւ սկզբնաբեռնող DVD-ներ
      • նկարագրել գաղտնագրման խնդիրները եւ ակտիվ վիճակում գտնվող համակարգերի փորձաքննության հնարավորություններն այն դեպքերում, երբ տեղեկատվությունը գաղտնագրված է
        քննարկել մարտահրավերներն ու տարբեր իրավական շրջանակներն այն դեպքերում, երբ տվյալները պահվում են հեռակա, օրինակ՝ ամպային ծառայություններ
      • սահմանել «Ամպային հաշվարկում» հասկացությունը 
      • համեմատել առնվազն երեք ամպային ծառայություններ