-

Սույն ներածական դասընթացը կարեւոր եւ անհրաժեշտ դասընթաց է, քանզի այն դատավորներին, մագիստրներին եւ դատախազներին հիմնարար գիտելիքներ է տալիս կիբերհանցագործությունների մասին։ Այն պետք է մասնակիցներին ապահովի կիբերհանցագործության եւ հարակից այլ թեմաների հիմնական հայեցակարգերի վերաբերյալ բավարար ընկալումներով։ Սույն դասընթացը, առավելապես, պետք է տրամադրի բավարար հիմք հետագա դասընթացների համար, ինչպիսիք են Խորացված դաընթացը եւ այլ մասնագիտացված դասընթացները։ Վերահաստատելու համար պետք է պարզապես նշել, որ սույն ներածական դասընթացը պետք է ծառայի որպես ապագա դասընթացների հիմնաքար։
Երեքուկես օր տեւողությամբ Կիբերհանցագործության մասին դատավորների, մագիստրների եւ դատախազների համար ներածական դասընթացը, ինչպես որ անունն է հուշում, պետք է լինի մի հարթակ, որտեղ մասնակիցներին կներկայացվեն կիբերհանցագործությանն առնչվող առարկաների, հայեցակարգերի եւ թեմաների հիմնական էությունները։ Դասընթացը պետք է ի սկզբանե շարժի մասնակիցների ուղեղները եւ անցում կատարի նրանց հետաքրքրություններին։ Սա ներառում է ներածություն կիբերհանցագործության հայեցակարգերին եւ, եթե հնարավոր է, բացատրություն այն տերմինաբանությանը, որն անհրաժեշտ է հասկանալու եւ ըմբռնելու համար Բուդապեշտի Կոնվենցիայի նորմերը, ներպետական օրենսդրությունը եւ Թվային ապացույցներին եւ միջազգային համագործակցությանն առնչվող հայեցկարգերը։